18 փետրվարի 2010 - 12:34 AMT
Վաղը Հայաստանի խորհրդարանում տեղի կունենա Հայ-թուրքական արձանագրությունների նախնական քննարկումը


Փետրվարի 19-ին Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները նախնական քննարկման կներկայացվեն Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: «Մենք առաջարկեցինք հատուկ ընթացակարգ մշակել Արձանագրությունների նախնական քննարկումների համար եւ դիմեցինք խորհրդարանի խոսնակին` առաջարկելով, որ հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո, արձանագրությունները քննարկման ներկայացվեն խորհրդարանի քառօրյա նիստերից մեկում»,-ասել է Արմեն Ռուստամյանը:

Նա հավելել է, որ քննարկումներն առավելապես բաց ու թափանցիկ են լինելու: Ըստ նրա, ԱԺ կանոնակարգի համաձայն, միջազգային համաձայնագրերը պարտադիր կերպով ընդգրկվում են օրակարգում, իսկ այնուհետեւ քննարկման են ներկայացվում քառօրյա նիստերի ընթացքում:

Ա.Ռուստամյանը հավելել է նաեւ, որ Դաշնակցությունը դեմ է Հայ-թուրքական արձանագրություններին նրանց այժմյան տեսքով, սակայն կողմ է վավերացմանը որոշ վերապահումներով: