18 փետրվարի 2010 - 12:56 AMT
ՀՕՄ-Ը սկսել է 2010-2011 ուստարվա «Երեմյան» կրթաթոշակի հայտերի ընդունումը


<b>Հայ օգնության միությունը</b> փետրվարի 17-ին սկսել է 2010-2011 ուստարվա «Երեմյան» կրթաթոշակի հայտերի ընդունումը:

Ինչպես ասվում է ՀՕՄ-ի հաղորդագրության մեջ, կրթաթոշակ ստանալու համար կարող են հայտերով դիմել երկրորդ կուրսերի ուսանողներ սփյուռքից ու Հայաստանից:

«Անկախ ֆինանսական դժվարություններից, որոնց պատճառը ֆինանսական ճգնաժամն է, մենք որոշեցինք շարունակել «Երեմյան» կրթաթոշակների հատկացումը եւ կոչ են անում մեր հայրենակիցներին իրենց ավանդն ունենալ ծրագրի շարունակման գործում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հայտերի հատկացման մասին մանրամասներին կարելի է ծանոթանալ ՀՕՄ-ի կայքէջում` www.ars 1910.org:



<b>Հայ օգնության միությունը</b> (ՀՕՄ) հիմնվել է 1910 թվականին: Կազմակերպության նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում իրավական, ժողովրդավարական պետության ձեւավորմանը եւ քաղաքացիական հասարակության կերտման գործընթացին, օժանդակել հայ ժողովրդի ընկերային, կրթական, առողջապահական եւ բարեգործական ծրագրերի իրականացմանը, ստեղծել աղբյուրներ, որոնք կնպաստեն ՀՕՄ-ի բարեգործական գործունեության շարունակական գործընթացի ապահովմանը: Նյութապես ապահովել կարիքավորներին, սատարել շնորհալի ուսանողներին եւ երեխաներին, համագործակցել հասարակական այն կազմակերպությունների հետ, որոնք համանման նպատակներ են հետապնդում: