18 փետրվարի 2010 - 15:59 AMT
Ամերիաբանկ-ն ընդլայնում է բանկոմատների ցանցը


Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել կորպորատիվ հաճախորդների հետ համագործակցությունը` աշխատավարձային նախագծերի շրջանակներում: Բանկն իր կորպորատիվ հաճախորդների աշխատակիցների համար բանկոմատներից օգտվելու առավել բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով` ընդլայնում է բանկոմատների ցանցը` տեղադրելով դրանք տվյալ կազմակերպության համար հարմարավետ վայրում:

Եթե 2008թ. սկզբին Բանկն ուներ ընդամենը 2 բանկոմատ, ապա արդեն 2009թ. սկզբին բանկոմատների քանակը հասավ 20-ի, որոնցից 17-ը` մայրաքաղաքում, 3-ը` մարզերում, իսկ այժմ արդեն բանկոմատների թիվը կազմում է 35, որոնցից 26-ը գտնվում է Երեւանում, 2-ը` ԼՂՀ-ում, 7-ը` ՀՀ մարզերում: Բոլորովին վերջերս` փետրվար ամսին, շահագործման հանձնվեց բանկոմատ Դիլիջանում, որտեղ արդեն պաշտոնապես գրանցվել է Բանկի նոր մասնաճյուղը:

Ամերիաբանկի բանկոմատներով կատարված գործարքների ընդհանուր ծավալը դրամային արտահայտությամբ 2009թ.-ին աճել է 3.1 անգամ` 2008թ.-ի համեմատությամբ, ընդ որում, Ամերիաբանկի քարտերով կատարված գործարքների ծավալն աճել է 2.6 անգամ, ՀՀ այլ բանկերի բանկոմատների քարտերով գործարքների ծավալը` 3.8 անգամ, օտարերկրյա բանկերի քարտերով գործարքների ծավալը` 10 անգամ:

Իսկ Ամերիաբանկի բանկոմատներով կատարված գործարքների քանակը 2009թ.-ին աճել է է 3.4 անգամ` 2008թ.-ի համեմատությամբ, նշված աճը Ամերիաբանկի քարտերի գծով կազմել է 2.9 անգամ, ՀՀ այլ բանկերի քարտերի գծով` 3.5 անգամ, օտարերկրյա բանկերի քարտերի գծով` 11 անգամ:

Բանկի կողմից 2009թ. թողարկված պլաստիկ քարտերի քանակը 2008թ. համեմատությամբ աճել է 67%-ով:

Բանկը նախատեսում է 2010թ. ոչ միայն ավելացնել բանկոմատների թվաքանակը, այլեւ ընդլայնել բանկոմատների աշխարհագրական ընդգրկվածությունը` տեղադրելով դրանք իր հաճախորդների համար նախընտրելի տարածքներում: