18 փետրվարի 2010 - 17:45 AMT
Շվեյցարացի հայտնի ջութակահարուհի Սիբիլե Չոփփը ելույթ կունենա Երեւանում


Փետրվարի 26-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում կկայանա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Ելույթ կունենա մենակատար, հայտնի շվեյցարացի ջութակահարուհի <b>Սիբիլե Չոփփը</b>:

Համերգային ծրագրի մեջ մտել են Մոցարտի (Ջութակի կոնցերտ թիվ 5), Բեթհովենի (Սիմֆոնիա թիվ 2) ստեղծագործությունները: Համերգի ավարտին տեղի կունենա հայ երգահան Կարեն Վարդանյանի «Ճանապարհ դեպի երկինք» ստեղծագործության պրեմիերան:

Համերգը տեղի կունենա Հայաստանի Մշակույթի նախարարության օժանդակությամբ եւ Հայկական ընդհանուր բարեգործական միության (AGBU) ու Viva Cell ընկերության ֆինանսական աջակցությամբ: