18 փետրվարի 2010 - 19:02 AMT
Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար


Փետրվարի 18-ին Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրամանագրով Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարի պարտականություններն այսուհետ կկատարի ՀՀ Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ <b>Հրաչյա Ռոստոմյանը</b>:

Հրաչյա Ռոստոմյանն ավարտել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Նա բասկետբոլի սպորտի վարպետ է եւ երկար տարիներ խաղացել է Հայաստանի բասկետբոլի հավաքականի կազմում: Ռոստոմյանը միջազգային մրցավար է: Պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան», «Զինվոր Հայրենյաց» եւ «Հրանտ Շահինյան» մեդալներով: