18 փետրվարի 2010 - 20:48 AMT
Երեւանում տեղի կունենա «Թեղուտ. զավակների հացը» ֆիլմի շնորհանդեսը


Փետրվարի 20-ին «Փոքր թատրոնի» փոքր դահլիճում տեղի կունենա «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպության պատվերով նկարահանված <b>«Թեղուտ. զավակների հացը»</b> ֆիլմի շնորհանդեսը:

Ֆիլմը նաեւ ցուցադրվել է «Արեւորդի» բնապահպանական փառատոնի շրջանակներում եւ մրցանակի է արժանացել: Ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորն է Տիգրան Պասկեւիչյանը: Այն ստեղծվել է «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: Ֆիլմը ներկայացնում է մի խումբ բնապահպանների եւ հանքարդյունահանող ընկերության ու կառավարության միջեւ Թեղուտի անտառների համար մղվող անհավասար պայքարը: Ներկայացվում են երկու կողմերի կարծիքները: