ՎՏԲ բանկը դարձել է համառուսաստանյան «Ոսկե կայքէջ» ինտերնետ մրցույցի դափնեկիրը

ՎՏԲ բանկը դարձել է համառուսաստանյան «Ոսկե կայքէջ» ինտերնետ մրցույցի դափնեկիրը

PanARMENIAN.Net -
ՎՏԲ բանկը դարձել է համառուսաստանյան «Ոսկե կայքէջ» ինտերնետ մրցույցի դափնեկիրը «Բանկեր եւ ֆինանսներ» անվանակարգում եւ «1-C բիտրիկսի լավագույն կայքէջ» անվանակարգում: Այդ մասին ասվում է ՎՏԲ բանկի (Հայաստան) PanARMENIAN.Net ի ստացած մամլո հաղորդագրության մեջ:



ՎՏԲ բանկն ավանդաբար մեծ ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: Հաղթանակը երկու անվանակարգերում վկայում է այն մասին, որ Բանկը հետեւում է ինտերնետ ռեսուրսների զարգացման ժամանակակից միտումներին եւ ընդգծում է նորագույն տեխնոլոգիաների զարգացման ոլորտում ձեռք բերված բարձր նվաճումները:





«Ոսկե կայքէջ»

«Ոսկե կայքէջ»-ը առաջին ռուսական ինտերնետ-մրցույթն է, որ գոյություն ունի 1997 թվականից: Ինտերնետի ոլորտում պրոֆեսիոնալ պարգեւը հանձնվում է ընկերությունների լավագույն ռեսուրսներին եւ կոչված է նպաստել Ինտերնետի զարգացմանը Ռուսաստանում` ժողովրդական տնտեսության, պետության, կրթության ու բիզնեսի տարբեր ոլորտներում ժամանակակից ցանցային տեխնոլոգիաների ներմուծման միջոցով:

2007թ. հուլիսի 25-ին ՎՏԲ-ն ձեռք է բերել «ՄԻԿԱ Արմենիա Թրեյդինգ» ընկերության բաժնետոմսերի 30 տոկոսը (- 1բաժնետոմս) եւ դարձավ իր դուստր ձեռնարկության` «Բանկ ՎՏԲ (Հայաստան)» ՓԲԸ-ի բաժնետոմսերի միակ սեփականատերը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---