19 փետրվարի 2010 - 15:27 AMT
«Ազգային հիփոթեքային ծրագիր» ունիվերսալ վարկային կազմակերպության հատկացված վարկերի ծավալը կազմում է 3,1 մլրդ դրամ


2009թ. հուլիսից ի վեր «Ազգային հիփոթեքային ծրագիր» ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից վերաֆինանսավորված վարկերի ծավալը կազմում է 3,1 մլրդ դրամ: Այդ մասին փետրվարի 19-ին հայտարարել է ՈւՎԿ գործադիր տնօրեն <b>Մհեր Եդիգարյանը</b>:

2009թ. հուլիսից ի վեր արդեն 401 վարկ է տրվել, բացի այդ եւս 25 վարկ կձեւակերպվի մինչեւ փետրվարի 25-ը, ինչն ընդհանուր առմամբ կազմում է 3,1 մլրդ դրամ»,-ասել է նա:

<b>«Ազգային հիփոթեքային ծրագիր» ունիվերսալ վարկային կազմակերպությունը</b> գրանցվել եւ լիցենզիա է ստացել 2009թ. հունիսի 16-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Ընկերության ստեղծման հիմնական նպատակն է Հայաստանում հիփոթեքային շուկայի զարգացումը, ինչպես նաեւ բնակչության համար հիփոթեքային վարկերի ստացման հասանելիության ապահովումը: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 12 մլրդ դրամ: