19 փետրվարի 2010 - 17:16 AMT
ՀԱԿ-ի երիտասարդական թեւի ակտիվիստ Վահագն Գեւորգյանն ազատ է արձակվել


Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ձերբակալված ՀԱԿ-ի երիտասարդական թեւի ակտիվիստ <b>Վահագն Գեւորգյանն</b> արդեն ազատ է արձակվել: Ինչպես լրագրողներին է ասել Գեւորգյանը, նրան մոտ 10 րոպե մեքենայով շրջել են քաղաքում, որից հետո ազատ են արձակել եւ նա կարողացել է միանալ Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես են նրան վերաբերվել ոստիկանությունում, Վահագն Գեւորգյանն ասել է, որ իր հետ քաղաքավարի եւ հարգալից են վերաբերվել: