19 փետրվարի 2010 - 18:53 AMT
Թուրքիան Իրանի պատճառով հրաժարվում է ամերիկյան ռադարից


Թուրքիան հրաժարվում է Ամերիկայի հետ երկկողմ համաձայնագիր կնքել Իրանին հետեւելու համար նախատեսված հակահրթիռային ռադարի մասին, որը կոչված է փոխարինելու նույնանման օբյեկտը, որ նախկինում ենթադրվում էր տեղակայել Չեխիայում: Բրիտանական <b>The Financial Times</b> թերթի հաղորդմամբ, Անկարան պահանջում է, որպեսզի ռադարի տեղակայումն աջակցություն ստանա ՆԱՏՕ-ի մյուս երկրների կողմից:

Թուրքիան ձգտում է հավասարակշռված հարաբերություններ պահպանել ինչպես Ամերիկայի, այնպես էլ Իրանի հետ, ուստի չի ցանկանում, որպեսզի ռադարի տեղակայումը Թեհրանի դեմ ուղղված երկկողմանի գործարքի տեսք ունենա: Թուրքիայի կարծիքով, իր տարածքում ռադարի տեղակայման դեպքում ինքը պետք է ՆԱՏՕ-ի բյուջեից ֆինանսավորվող Հյուսիսատլանտյան դաշինքի ՀՀՊ ընդհանուր համակարգի մի մասը դառնա, գրում է թերթը: