ՀԱԿ-ի երիտասարդական թեւի բողոքի ցույցն ավարտվեց 5 ակտիվիստների ձերբակալությամբ

PanARMENIAN.Net -
ՀԱԿ-ի երիտասարդական թեւի բողոքի ցույցը, Երեւանի կենտրոնական փողոցներով երթից հետո, ավարատվել է ԿԸՀ-ի շենքի մոտ` 5 ակտիվիստների ձերբակալությամբ: Ցուցարարները ԿԸՀ-ի մոտ կարճատեւ հանրահավաքի ընթացքում պահաջեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարության հրաժարականը:



Ինչպես լրագրողներին է ասել ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, անմիջապես հանրահավաքից հետո ձերբակալվել են 5 ակտիվիստներ` Սարգիս Գեւորգյանը, Վահագն Գեւորգյանը, Տիգրան Առաքելյանը, Վարագ Նահապետյանը եւ Սերգեյ Գասպարյանը: «Տվյալ պահին նրանք գտնվում են ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում եւ հայտնի չէ, թե երբ ազատ կարձակվեն»,-ասել է Կարապետյանը:



ՀԱԿ-ի ներկայացուցիչն ասել է նաեւ, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի աշխատակիցներն արդեն գտնվում են ոստիկանության բաժնում իրավիճակը պարզելու նպատակով:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալը, ՀԱԿ-ի ակտիվիստները ձերբակալվել են անվայել արտահայտությունների եւ ոստիկանների հասցեին հնչած վիրավորանքների համար:--ԿԱ--

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---