Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

PanARMENIAN.Net -
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, որ Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետության զորքերի հատման գծում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով, իբր զոհվել են երեք ադրբեջանցի զինծառայողներ, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին PanARMEIAN.Net-ի թղթակցին հայտնել է ԼՂՀ պաշտպանական բանակի մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանը: «Ղարաբաղը պահպանում է հրադադարը, իսկ ադրբեջանցի երեք զինվորների մահվան պատճառը Ադրբեջանը պետք է փնտրի իր բանակում տիրող բարձիթողի վիճակի մեջ», - ասել է Ս. Ասատրյանը:



Ավելի վաղ Ադրբեջանի ԶԼՄ-երը տարածել էին Ադրբեջանի ՊՆ հայտարարությունն այն մասին, իբր, փետրվարի 18-ին ԼՂՀ զինված ուժերը ավտոմատներից եւ թնդանոթներից կրակել են Ադրբեջանի դիրքերի վրա, որի արդյունքում զոհվել են երեք ադրբեջանցի զինվորներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---