19 փետրվարի 2010 - 22:01 AMT
Սեյրան Օհանյան. Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները շարունակական զարգացում ունեն


Փետրվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար <b>Սեյրան Օհանյանն</b> ընդունեց ՆԱՏՕ-ի պաշտպանական քաղաքականության եւ պլանավորման դեպարտամենտի զորային պլանավորման վարչության պետ, Ֆրենկ Բոլանդին եւ պլանավորման ու վերանայման գործընթացի գնահատման խմբի ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին` Սեյրան Օհանյանը նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ շարունակական զարգացում է ապրում: ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներն ու ստորաբաժանումները մասնակցում են ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող որոշ զորավարժությունների ու միջոցառումների: Անդրադառնալով Կոսովոյում եւ Աֆղանստանում հայկական ստորաբաժանումների խաղաղարար առաքելություններին` պաշտպանության նախարարը ՀՀ-ի կողմից ՆԱՏՕ-ի միջազգային անվտանգության եւ կայունության հաստատման գործողություններին մասնակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեց: Սեյրան Օհանյանը ներկայացրեց նաեւ որոշ տվյալներ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի եւ ՀՀ պաշտպանության նախարարությունում ներդրված քաղաքացիական հատուկ ծառայության համակարգի մասին:

Հանդիպման ընթացքում կողմերը փաստեցին, որ Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը եւ դրա իրագործման միջոցները մանրամասնող պլանավորման եւ վերանայման գործընթացը հիանալի ուղեցույց են առաջիկա 5 տարիներին համատեղ ծրագրերի իրականացման համար, հաղորդում է

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: