20 փետրվարի 2010 - 11:53 AMT
ՀՀ վարչապետն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենը քննարկեցին երկրի տնտեսության հետագա զարգացումը


Այսօր վարչապետ <b>Տիգրան Սարգսյանն</b> ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը տարածաշրջանային տնօրեն <b>Ասադ Ալամի</b> գլխավորությամբ, հաղորդոըւմէ կառավարության մամլո ծառայությունը: Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է արվել Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման ընթացքին եւ դրանում Համաշխարհային բանկի հնարավոր մասնակցության հարցին:

Կարեւորվել է նաեւ Տաթեւի վանքի գյուղական ճանապարհի վերականգնման հարցը:

Քննարկվել են էներգիայի արդյունավետ օգտագործման եւ գյուղատնտեսության զարգացման հարցեր: Հեռանկարային է համարվել Համաշխարհային բանկի օժանդակությամբ Հայաստանում շենքերի սեյսմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրի իրականացումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ապագա տնտեսական զարգացման մոդելի վերաբերյալ: