20 փետրվարի 2010 - 13:33 AMT
HDN. Ցեղասպանության մասին բանաձեւը թույն է, որը թունավորում է հայ-թուրքական եւ ամերիկա-թուրքական հարաբերությունները


Ըստ աղբյուրների, որոնք մոտ են կանգնած ամերիկայն վարչակազմին, ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը կընդունվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում: Այդ մասին է գրում թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուս» թերթի վերլուծաբանը:

«Թուրքիան դիտարկում է բանաձեւը որպես «թույն է, որը թունավորում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացն ու հարաբերություններն Անկարայի ու Վաշինգտոնի միջեւ»,-ասել է թուրք վերլուծաբանը: Նա հավելել է, որ հարաբերությունների կարգավորումն Երեւանի ու Անկարայի միջեւ ընթանում է ոչ այնպես, ինչպես ակնկալվում էր: «Իմ նախորդ հոդվածում ես բացահայտ կերպով քննադատեցի թուրքական կառավարությանը Արձանագրությունների վավերացմանը աջակցելու համար: Ըստ իս, Թուրքիան այդ հարցում մի քանի տակտիկական քայլեր բաց թողեց»,-գրում է վերլուծաբանը:

Իլհան Թանիրը նշում է, որ ԱՄՆ պաշտոնյաների մեծ մասը, ում հետ նա զրուցել է բանաձեւի վերաբերյալ, կանախատեսում են, որ Հայոց ցեղաասպանության մասին բանաձեւը, Արտաքին հարաբերությունների կոմիտեից բացի, կընդունվի նաեւ ԱՄՆ Ներկայացուցիչների կողմից: Վերլուծաբանը գտնում է, որ Անկարայի դիրքորոշումը առավել կտրուկ կլինի, եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ԱՄՆ նախագահի մակարդակով, քան եթե դա արվի մարտի սկզբին»,-ասել է Իլհան Թանիրը:

Վերլուծաբանը հավելել է, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը իր հավատարմագրերը կհանձնի ԱՄՆ նախագահին փետրվարի 25-ին: Ըստ լրագրողների, թուրք դիվանագետը դժվարին ժամանակներում է ստանձնում իր պաշտոնը:

Բանաձեւի վերաբերյալ քվեարկությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեում տեղի կունենա մարտի 4-ին: