Թուրքահայ լրագրող <b>Ալին Օզինյանը</b> հետազոտել է Թուրքիայում հայ աշխատավորական գաղթականների դրությունը: Ստամբուլում, Անթալիայում, Տրապիզոնում եւ Անկարայում իրականացված հետազոտությունների արդյունքում Օզինյանն այն եզրակացությանն է հանգել, որ Թուրքիայի անօրինական հայերն անհանգստացած են հայ-թուրքական փոխհարաբերությունների անկայուն դրությամբ, քանի որ գործերի ընթացքի փոփոխությունը դեպի վատը նրանց հանդեպ անցանկալի ուշադրություն կգրավի:
Ինչպես գրում է թուրքական Today's Zaman թերթը, այսօր դժվար է անվանել Թուրքիայում հայ աշխատավորական գաղթականների իրական թիվը: Տարբեր տվյալներով, նրանց թիվը տատանվում է 20-ից մինչեւ 70 հազար, հիմնականում` կանայք:
Ալին Օզինյանի հետազոտությունների համաձայն, հայ գաղթականների 96% մտադիր է Հայաստան վերադառնալ այն բանից հետո, երբ որոշակի կապիտալ կկուտակեն: