20 փետրվարի 2010 - 19:12 AMT
2010 թվականին կնշվի Հայ օգնության միության 100-ամյակը


2010 թվականին կնշվի Հայ օգնության միության (ՀՕՄ) 100-ամյակը: Առաջին հոբելյանական միջոցառումը կկայանա մարտի 10-ին Նյու-Յորքում, որտեղ 1910 թվականին հիմնադրվեց <b>ՀՕՄ</b> հասարակական-բարեգործական կազմակերպությունը:

Միջոցառմանը ներկա կլինեն կազմակերպության ավելի քան 200 ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Հարավային Ամերիկայից, Հունաստանից, Լիբանանից, Կանադայից եւ ԱՄՆ-ից:

Հոբելյանի շրջանակներում ՀՕՄ-ը ծրագրում է օգոստոսին կազմակերպել Երկրորդ եվրոպական շրջագայությունը, այցելել Տեր Զօր անապատը, իսկ հոկտեմբերին Հալեպում տեղի կունենա սեմինար, Երեւանում` կազմակերպության գործունեության մասին պատմող գրքի եւ ֆիլմերի շնորհանդես: