21 փետրվարի 2010 - 16:36 AMT
Թուրքիան Գազա կհասցնի ցեմենտ, շինանյութ, մարդու իրավունքների համար պայքարող մարտիկներին եւ ջիհադիստներին


Ստամբուլում խոշոր <b>պահականավախմբի</b> պատրաստություններ են սկսվել Գազա ուղարկելու համար: Պահականավախումբը պետք ուղարկվի ապրիլ ամսին «Մեր վերջին նավահանգիստը` ազատությունն է» նշանաբանի տակ: Պահականավախումբը կընդգրկի նավերի ռեկորդային քանակ` 20 նավ:

Միջոցառումը կազմակերպում է Թուրքական օգնության ընկերությանը: Կազմակերպության ներկայացուցիչները մասնակցել են Գազա ուղարկվող ավելի վաղ պահականավախմբերին:

Այժմ նրանք մտադիր են ուղարկել իրենց 5 նավերը, որոնք Գազա կհասցնեն ցեմենտ եւ շինանյութ:

Ինչպես հաղորդում է MIGnews-ը, Գազա բացի արգելված ապրանքներից, կժամանեն մարդու իրավունքների համար պայքարող մարտիկները եւ ջիհադիստները:

Սպասվում է, որ բացի հինգ թուրքական նավերից պահականավախմբին կմասնակցեն նավեր ԱՄՆ-ից, Գերմանիայից, Հունաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Վենեսուելայից եւ Մալազիայից: