21 փետրվարի 2010 - 16:53 AMT
Իրանը հիասթափված է միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրենի զեկույցով


Իրանը հիասթափված է միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրեն Յուկի Ամանոյի զեկույցով: Այդ մասին այսօր IRNA տեղեկատվական գործակալությանը հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Ռամին Մոհմանփարաստը:

«Մենք հույս ունեինք, որ ՄԱԳԱՏ-են իր համբավը պահպանելու նպատակով ձեռնպահ կմնա քաղաքականացվածությունից եւ որոշ պետությունների կամքը կատարելուց: Կազմակերպությունը պետք է դիտարկի իրանական միջուկային ծրագիրը իրավական տեսանկյունից», - նշել է դիվանագետը:

Իր հերթին Իրանի մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին զեկույցի եզրակացությունները անվանել է «ապատեղեկատվություն, որը չի նպաստում Գործակալության հեղինակության բարձրացմանը»:

Որոշ արեւմտյան երկրներ, ֆոկուսացնելով իրենց ուշադրությունը ՄԱԳԱՏԵ-ի նոր ղեկավարի պնդումներին, փորձում են մոլորության մեջ գցել համաշխարհային հասարակության կարծիքը: Սակայն, դա չի խանգարի Իրանին շարունակել ճանապարհը այդ ուղիով» - ասել է Լարիջանին:

Հինգշաբթի օրը հրապարակվել էր ՄԱԳԱՏԵ-ի նոր գլխավոր տնօրենի առաջին զեկույցը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Այդ փաստաթղթի կարեւոր եզրակացությունը կայանում է նրանում, որ Իրանը չի կարող հաստատել, որ նրա միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: