21 փետրվարի 2010 - 18:25 AMT
ԵՄ-ն հետ բանակցությունների հարցերի արագացման գործընթացում, Թուրքիան իր հույսերը կապում է Իսպանիայի հետ


Թուրքիայի վարչապետ <b>Ռեջեպ Թաիփ Էրդողանը</b> 9-ը նախարարների ուղեկցությամբ մեկնում է Մադրիդ, որպեսզի մասնակցի Իսպանիայի եւ Թուրքիայի միջեւ միջկառավարական գագաթնաժողովին:

Անկարան մեծ նշանակություն տալով ԵՄ-ում Իսպանիային փողանցվող նախագահությանը, իր հույսերը ԵՄ-ն հետ բանակցությունների հարցերի արագացման գործընթացում կապում է Իսպանիայի հետ, հաղորդում է TRT-Russian-ը:


<b>Թուրքիան սկսել է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները</b> 2005 թվականին: ԵՄ-ի նախատիպը հանդիսացող Եվրոպական տնտեսական ընկերակցության հետ Թուրքիան 1963 թ-ն ստորագրել է պայմանագիր, որում ճանաչվում էր միությանը անդամակցելու երկրի իրավունքը:




1978-1979թթ. Թուրքիային Հունաստանի հետ միասին հրավիրում էին անդամակցել ԵՏԸ-ն, սակայն Թուրքիան հրաժարվեց:

1980 թ-ի ռազմական հեղաշրջումից հետո Եվրոպան կասեցրեց իր հարաբերությունները Անկարայի հետ: Բանակցությունները վերսկսվեցին միայն 1983 թ-ց հետո: Այնուամենայնիվ, 1997 թ-ն կայացած գագաթնաժողովին ԵՄ-նը հրաժարվել է Թուրքիային ճանաչել ԵՄ-ն անդամակցելու թեկնածու: Այդ իրավունքը նա ստացավ միայն 2000 թ-ն այն պայմանով, որ երկիրը կբարելավվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրությունը:




2002 թ-ի օգոստոսին Թուրքիայի խորհրդարանը հաստատել է բարեփոխումների ծրագիրը: Եվ 2004 թ-ի հոկտեմբերին Եվրահանձնաժողովը հավանություն տվեց Թուրքիայի ԵՄ-ն անդամակցության վերաբերյալ բանակցությունների մեկնարկին:

Թուրք-եվրոպական հարաբերությունները բարդանում են նրանով, որ Թուրքիան չի ցանկանում ճանաչել Կիպրոսի անկախությունը, որը 2004 թ-ն անդամակցում է ԵՄ-ը: 1974 թ-ն Թուրքիան օկուպացիայի է ենթարկել կղզու հյուսիսային մասը, եւ այդ ժամանակից ի վեր նրա կառավարությունը չի ճանաչում հարավային կառավարության`հունական մասի լեգիտիմությունը: