10 փետրվարի 2010 - 19:54 AMT
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթաց չկա


Հայաստանում ազատության եւ ժողովրդավարության զարգացման մակարդակի վերաբերյալ ամերիկյան Freedom house կազմակերպության ու եվրոպական կառույցների գնահատականներն առանձնապես չեն տարբերվում նախորդ տարվա գնահատականներից: Հայասանը ինչպես եղել, այնպես էլ մնացել է մասամբ ազատ երկրների շարքում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում նշեց Հայաստանի Օմբուդսմեն <b>Արմեն Հարությունյանը</b>:

Օմբուդսմենի խոսքով, Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի փորձագետների անցկացրած հետազոտության համաձայն, Հայաստանում 2009-ին որոշ ոլորտներում փոփոխություններ են նկատվել, բայց դրանից չի կարելի եզրակացնել, որ երկրում ընդհանուր առմամբ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթաց կա:

Արմեն Հարությունյանը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանների միջազգային ֆեդերացիայի հետ բանակցությունների արդյունքում Երեւանում ապրիլի 6-8 «Արդար դատի իրավունք» թեմայով օբմուդսմենների միջազգային խորհրդաժողովի անցկացման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: