10 փետրվարի 2010 - 20:15 AMT
Սերժ Սարգսյանն Իլհամ Ալիեւին կհրավիրի հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման արարողությանը


Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ղարաբաղյան հիմնախնդրի հետ շաղկապելու փորձերը կվնասեն երկու գործընթացներին էլ: Այդ մասին, ելույթ ունենալով Chatham house Թագավորական ինստիտուտում, հայտնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Միեւնույն ժամանակ ՀՀ ղեկավարը նշեց, որ որպես գործելու եւ լուծումներ գտնելու ուղեցույց, Հա֊յաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություն֊ների արագ կարգավորումը կա֊րող է դրական լիցքեր տալ եւ ուղեցույց հանդիսանալ ղարա֊բաղյան կարգա֊վորման գործ֊ընթացի համար:

«Ես ինքս եմ պատրաստվում հրավիրել նախագահ Ալիեւին Հա֊յաս֊֊տան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման արարողությանը: Դա, իմ կար֊ծիքով, կարող է լինել տարածաշրջանի համար շատ կարեւոր եւ ինչ-որ տեղ նաեւ օրինակելի միջոցա֊ռում, որն ակնառու կերպով ցույց կտա, թե ինչպես պետք է լուծվեն առ֊կա խնդիր֊նե֊րը, որ յուրաքանչյուր, նույնիսկ ամենակարծրա֊ցած հակա֊մարտու֊թյուններն ունեն լուծման ուղի, եւ այդ ուղին միայն բանակ֊ցություն֊ներն են ու իրա֊կա֊նու֊թյունը բաց աչքերով տեսնել կարողանալը»,- ասաց Հայաստանի նախագահը: