Երեւանում տեղի է ունեցել ազգային Երիտասարդական քաղաքականության խորհրդի նիստը

Երեւանում տեղի է ունեցել ազգային Երիտասարդական քաղաքականության խորհրդի նիստը

PanARMENIAN.Net -
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել վարչապետին առընթեր ազգային Երիտասարդական քաղաքականության խորհրդի այս տարվա առաջին նիստը, որը նախագահել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:



Նիստում սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը հանդես է եկել զեկույցով, որում ներկայացրել է պետական երիտասարդական քաղաքականության արդի վիճակը, հիմնական ձեռքբերումներն ու բացթողումները: Զեկույցում նշվել է նաեւ, որ մարտի կեսերին տեղի կունենա հասարակական կազմակերպությունների կողմից դրամաշնորհային ծրագրերի հայտերի համացանցային ուղիղ` «օնլայն» ռեժիմով ներկայացման, մրցութային ընտրության եւ դրամաշնորհների տրամադրման արդիականացված, հրապարակային եւ թափանցիկ համակարգի շնորհանդեսը: Այս առնչությամբ վարչապետը մասնավորապես նշել է. «Մենք երիտասարդական քաղաքականության այս ռազմավարությունից պետք է բխեցնենք ծրագրեր եւ միասին պետք է այդ ծրագրերին, անվանումներին եւ բովանդակությանը հավանություն տանք: Հետո հայտարարելու ենք մրցույթ, որով պետք է ընտրենք այդ ծրագրի լավագույն կատարողին: Առաջին անգամ մենք փորձելու ենք դա անել մաքսիմալ հրապարակային: Դա ենթադրում է, որ ծրագրերի հաստատումն անելու ենք միասին: Բոլորն օնլայն ռեժիմով հետեւելու են այդ գործընթացին: Հետագայում էլ հնարավորություն եք ունենալու հետեւելու, թե ինչպես են հաղթողներն իրականացնում այդ ծրագրերը: Եթե կլինեն շեղումներ, դուք ինքներդ կարող եք հայտնաբերել դրանք»:



Վարչապետը կարծիք հայտնեց, որ երիտասարդական կազմակերպությունների ներգրավվածությունն ապահովելու է, որ նրանք իրենց գործընթացի մասնակից զգան եւ համոզվեն, որ իրենք կարող են այս որոշումների վրա ազդել, իսկ նրանց առաջարկություններն անպայման քննարկման առարկա կդառնան:



Նիստում քննարկվել եւ հաստատվել է նաեւ խորհրդի 2010 թվականի գործունեության ծրագրի նախագիծը նախապատրաստող եւ խորհրդի աշխատակարգի մշակման նպատակով ձեւավորված աշխատանքային խմբերի կազմը, հաղորդում է ՀՀ-ի կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---