22 փետրվարի 2010 - 15:48 AMT
Երեւանում տեղի կունենա Սերժ Թանկյանի Elect The Dead Symphony համերգային ֆիլմի պրեմիերան


Մարտի 16-ին, ժամը 19.00-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում կցուցադրվի Սերժ Թանկյանի Elect The Dead Symphony ֆիլմ- համերգի պրեմիերան:

Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է Barseghyan Media Factory-ի ղեկավար Էդգար Բարսեղյանը: Նրա խոսքերի համաձայն, ընկերությունը դիսկի շնորհանդեսի կազմակերպման իրավունքը ձեռք է բերել շնորհանդեսի անցկացման տեղի մասին Թանկյանի երկրպագուների հայտերի ընդունման վերաբերյալ Reprise Records եւ Cinema Purgatorio ձայնագրման ընկերությունների հայտարարությունից հետո:

«Երեւանից եւս չորս հայտ է ներկայացվել «Գաֆեսճյան» մշակութային կենտրոնից, սակայն հաստատությունները կամ փոքր էին, կամ հարմարավետ չէին», - պատմում էր Էդգար Բարսեղյանը:

Նա ասել է, որ բանակցություններ են վարվում շնորհանդեսին Ս. Թանկյանի ներկայությունն ապահովելու մասին: