22 փետրվարի 2010 - 19:32 AMT
Կստեղծվի «Հյուսիս-Հարավ» ծրագիրն իրականացնող կազմակերպություն


Այսօր Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման Խորհրդի նիստ:

Նիստի ընթացքում, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, քննարկվել են «Հյուսիս-Հարավ» ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ մի շարք հարցեր:

Մասնավորապես անդրադարձ է եղել այդ ծրագրի իրականացման կազմակերպության (ԾԻԿ) ձեւավորման եւ խորհրդի աշխատանքների կազմակերպման եւ գործունեության թափանցիկության ապահովման հարցերին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: