23 փետրվարի 2010 - 10:51 AMT
Թուրքիայի վարչապետի ուղղությամբ կոշիկ են նետել


Թուրքիայի վարչապետ Ռոջեպ Թաիփ Էրդողանը, որը պաշտոնական այցով գտնվում էր Իսպանիայում, թիրախ դարձավ հերթական «կոշիկ նետողի» համար , գրում է Mundo իսպանական թերթը:

Թերթի տվյալներով, Էրդողանը գտնվում էր Սեվիլիայում, որտեղ «Քաղաքակրթությունների ալյանսի» նախաձեռնությանը սատարելու համար նրան պետք է հանձներին NODO հիմնադրամի մրցանակը: Այդ մրցանակն ուղղված է ծայրահեղականության դեմ միջազգային պայքարի ակտիվացմանը:

Երբ Էրդողանը մեքենա էր նստում, օդանավակայան գնալու համար, անհայտ մեկը նրա ուղղությամբ «Կեցցե Քրդստանը» բացականչությամբ կոշիկ նետեց: Հարվածը շեղ ստացվեց: Անվտանգության ծառայությունը միանգամից չեզոքացրեց նրան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: