23 փետրվարի 2010 - 11:18 AMT
«Նարեկացի» կենտրոնը կներկայացնի հայ դասական եւ ժողովրդական երաժշտությունը


«Նարեկացի» արվեստների կենտրոնի ծրագիրը փետրվարի 23-26-ը ընդգրկում է մի շարք միջոցառումներ: Փետրվարի 23-ին կենտրոնում տեղի կունենա Գայանե Զաքարյանի մենահամերգը: Իր կատարմամբ կհնչեն հայ եւ արտասահմանյան կոմպոզիտորների դասական ստեղծագործություններ:

Փետրվարի 24-ին կցուցադրվի «Ես սիրում եմ քեզ Նյու Յորք» ֆիլմը, որը հանդիսանում է 11 հայտնի ռեժիսորների ստեղծագործական արդյունքը:

Փետրվարի 25-26-ը երաժիշտ Նորայր Կարդաշյանը, երաժշտագետ, ազգագրագետ Ալինա Պահլեվանյանը կներկայացնեն հայ ժողովրդական երաժշտությունը: «Մենք եւ մեր պարերը» ծրագիրը կներկայացնի «Կարին» ժողովրդական պարերի համույթը (գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը):