23 փետրվարի 2010 - 11:49 AMT
«Գանձասար» ՖԱ-ը պարտվել է «Ալտին Ասիրին» 3:0 հաշվով


Փետրվարի 20-ին Աշխաբադում մեկնարկել է «Թուրքմենբաշիի գավաթի» ավանդական միջազգային մրցաշարը: Հայկական ֆուտբոլային ակումբներից խաղարկությունում մասնակցում է «Գանձասարը»:

Փետրվարի 22-ին խմբային փուլի երկրորդ խաղում հայկական ակումբը հանդիպել է թուրքմենական «Ալտին Ասիրի» հետ, եւ պարտվել է 3:0 հաշվով: Վերջին խաղը «Գանձասարը» կանցկացնի «Վախշիի» դեմ (Տաջիկստան):

«Գանձասարի» առաջին հանդիպումը Թուրքիայի ակումբների հավաքականների հետ ավարտվեց ոչ ոքի:

8-րդ տարի անընդմեջ «Թուրքմենիայի նախագահի գավաթ» միջազգային մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 35 հազար դոլար: Նրա հաղթողը նախագահի գավաթի հետ մեկտեղ կստանա նաեւ 20 հազար դոլար: Արծաթե մրցանակակիրը 10 հազար դոլար, բրոնզե` 5 հազար դոլար: