23 փետրվարի 2010 - 11:52 AMT
Թուրքիայի Գլխավոր շտաբի պետը համբերության կոչով է դիմել իր ենթականերին


Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գենարալ Իլկեր Բաշբուղը համբերության կոչով է դիմել իր ենթականերին: Գելջուկ ռազմածովային բազայի այցելության ժամանակ գեներալ Բաշբուղը հանդես եկավ այստեղ տեղակայված զորամասի առջեւ, բարձրացնելու համար իր ենթակաների բարոյական ոգին: Վերջերս բանակը դարձել է քննադատության առարկա եւ նույնիսկ դատական հետապնդումների է ենթարկվում որոշակի քաղաքական ուժերի կողմից: Հիշեցնելով, որ հարձակումները ռազմա-օդային ուժերի վրա արդեն հանգեցրել են ծովային սպաների 7 ինքնասպանության, երկրի բարձրագույն զինվորական պաշտոնյան, դիմելով սպայական եւ ենթասպայական կազմին` Բաշբուղը հայտարարել է. «Ձեր մասնագիտությունը ասպետի ոգի է պահանջում: Դուք պետք է ուժեղ լինեք, հակառակ դեպքում ուրախություն կպատճառեք թուրքական բանակի հակառակորդներին:

«Մեզ համար բողոքներ չկան, կան որոշումներ: Եթե հարկավոր է, կպայքարենք, եւ թող ոչ ոք չկասկածի դրանում: Ես կոչ եմ անում հոռետեսությամբ չտոգորվել, անելանելի չհամարել իրավիճակը», ընդգծել է գեներալը: «Անարդար ու դավաճանական» համարելով հարձակումները նավատորմի վրա, նա հիշեցրել է, որ սպաները պետք է պատրաստ լինեն ցանկացած պահի կատարել իրենց պարտքը եւ խորհուրդ է տվել դեռեւս «փակել սիրտը քարով» վիրավորանքը պահելով ներսում, գրում է Aksam թերթը: