23 փետրվարի 2010 - 12:50 AMT
Բակո Սահակյան. Ես ցանկանում եմ, որ մեր ժողովուրդը միշտ ապրի խաղաղ, ուժեղ եւ բարեկեցիկ հայրենիքում


Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է ԼՂՀ-ի բնակչությանը Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ: ԼՂՀ-ի նախագահի ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ ԼՂՀ-ի պաշտպանության բանակի անձնակազմը Մեծ Համաշխարհային եւ Արցախի ազատագրական պատերազմի մասնակիցներին, եւ ողջ մեր ժողովրդին Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ»:

«Այս օրը` տոն է բոլոր արցախցիների համար, քանի որ մեր սերնդին վիճակվեց պաշտպանել մեր հարազատ հողը եւ նոր էջ բացել հայ ժողովրդի հերոսական պատմության մեջ: Ավարայրի, Սարդարապատի, Մեծ Հայրենական պատերազմին ավելացավ Շուշիի փառավոր հաղթանակը: Փա'ռք ու պատիվ մեր հերոսներին»:

Նախագահը նշել է, որ իր նախնիների գործը պատվով շարունակում է երիտասարդ սերունդը: «Շնորհիվ բարձր մարտական ոգու եւ պատրաստվածությանը Լեռնային Ղարաբաղի ռազմական ուժերը մեր անկախության եւ անվտանգության հիմնական երաշխավորն են: Հերոսական ժողովուրդը եւ մարտունակ բանակը Արցախը դարձնում են ուժեղ եւ անմատչելի: Ես ցանկանում եմ, որ մեր ժողովուրդը միշտ ապրի խաղաղ, ուժեղ եւ բարեկեցիկ հայրենիքում», - ընդգծել է ԼՂՀ-ի նախագահը, հաղորդում է ԼՂՀ-ի նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունը: