23 փետրվարի 2010 - 13:03 AMT
Հայաստանի նախագահը կմասնակցի Վիկտոր Յանուկովիչի երդմնակալությանը


Փետրվարի 25-ին ՀՀ-ի նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Կիեւ, որպեսզի մասնակցի Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալությանը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին ՀՀ-ի նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը, Հայաստանի պատվիրակության կազմում կլինեն նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ-ի նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանը եւ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը: