23 փետրվարի 2010 - 14:12 AMT
Այսուհետ Orange-ի բաժանորդները կարող են իրենց հաշիվը վերալիցքավորել նաեւ Հայփոստի բաժանմունքներում


Այսուհետ Orange-ի բաժանորդները կարող են իրենց հաշիվը վերալիցքավորել նաեւ Հայփոստի ավելի քան 500 բաժանմունքներում, որտեղ նաեւ կարելի է ձեռք բերել ընկերության կանխավճարային «Խոսենք» ծառայության քարտերը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են Orange Armenia ընկերության մամլո ծառայությունում:

Orange-ի ծածկույթի մեծացմանը համընթաց կմեծանա նաեւ Հայփոստի այն բաժանմունքների թիվը, ուր վաճառվում են Orange-ի վերալիցքավորման եւ կանխավճարային քարտերը` հետագայում ընդգրկելով Հայփոստի սպասարկման ամբողջ ցանցը` մոտ 900 բաժանմունքներով:

Այս նախաձեռնությունը բաժանորդներին մոտ լինելու եւ նրանց սպասարկումը հեշտացնելու ուղղությամբ Orange-ի հետեւողական քաղաքականության շարունակությունն է: