23 փետրվարի 2010 - 15:58 AMT
Աբրահամի մարզիչը կասկածի տակ է դրել Դիրրելի վնասվածքները


Ինչպես հաղորդում է box-club.ru-ն, հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մարզիչ Ուլլի Վեգները կասկածի տակ է դրել Անդրե Դիրրելի վնասվածքները, որոնց պատճառով «Super Six World Boxing Classic» առաջնության շրջանակներում Աբրահամի եւ Դիրրելի միջեւ մենամարտը մարտի 6-ից տեղափոխվեց 27-ը:

Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ մարզումների ժամանակ Դիրրելը վնասել է մեջքը եւ չի կարողանա ռինգ դուրս գալ սկզբնապես նշանակված օրը: «Ինչպե՞ս նա կարող է նախօրոք իմանալ, որ մարտի 27-ին 100% առողջ կլինի: Երբ որեւէ մեկը վնասվածք է ստանում, նա չի կարող նշել իր առողջացման ճշգրիտ ամսաթիվը,- Վեգների խոսքն է մեջբերում BILD-ը:- Դիրրելի թիմը հոգեբանական խաղ է ձեռնարկել, բայց դա նրանց ոչ մի առավելություն չի տա: Արթուրը կպահպանի կենտրոնացվածությունը եւ չի շեղվի իր ճանապարհից»: