23 փետրվարի 2010 - 21:55 AMT
Մարտի 3-ին Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը կհանդիպի Իռլանդիայի հավաքականի հետ


Մարտի 3-ին Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հավաքականը կհանդիպի Իռլանդիայի ընտրանու հետ: Հանդիպումը կկայանա Դուբլինում, «Թալագտ» մարզադաշտում, ժամը 23:30-ին:

Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը` Ֆլեմինգ Սերիցլեւի գլխավորությամբ, հրապարակեց ընտրանու կազմը, որը կնախապատրաստվի վերը նշված հանդիպմանը: Փետրվարի 25-ից մարտի 1-ը թիմը կանցկացնի ուսումնամարզական հավաք «Ռեժինե» հյուրանոցում: Մարզումները տեղի կունենան Ավանում կառուցվող հավաքական թիմերի տեխնիկական կենտրոնի մարզադաշտում, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայք էջը:

Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը`

Դարպասապահներ

Էդվարդ Հովհաննիսյան («Փյունիկ»)
Գեւորգ Պրազյան («Արարատ»)

Պաշտպաններ

Արտաշես Առաքելյան («Կիլիկիա»)
Գագիկ Դաղբաշյան («Բանանց»)
Լեւոն Հայրապետյան («Համբուրգ», Գերմանիա)
Արտակ Եդիգարյան («Փյունիկ»)
Հովհաննես Համբարձումյան (,Բանանցե)

Կիսապաշտպաններ

Դավիթ Մանոյան («Փյունիկ»)
Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»)
Էդգար Մալաքյան («Փյունիկ»)
Մասիս Ոսկանյան («Բրյուգե», Բելգիա)
Արտակ Դաշյան («Մետալուրգ» Դ, Ուկրաինա)

Հարձակվողներ

Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»)
Հիրաչ Յագան («Ստանդարդ», Բելգիա)
Ալբերտ Թադեւոսյան («Փյունիկ»)
Հովհաննես Գոհարյան (ԲԱՏԵ, Բելառուս)
Գեւորգ Բադալյան («Բանիկ» Մոստ, Չեխիա)
Միհրան Մանասյան («Փյունիկ»)