23 փետրվարի 2010 - 22:00 AMT
Հայաստանի դպրոցները կանցնեն Windows 7 վերջին լիցենզավորված վարկածի


Հայաստանի պետական կրթական հատվածը օգտագործում է լիցենզավորված Microsoft Office-ի հավելումների փաթեթը: Ինչպես հաղորդել է մամլո ասուլիսի ընթացքում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արեգ Գրիգորյանը, 2008 թ-ի վերջում պետբյուջեի միջոցներով ձեռք էին բերվել Microsoft Office-ի 8.300 փաթեթ եւ Microsoft ծրագրերի մի շարք մասնագիտական ծրագրեր: Արեգ Գրիգորյանի խոսքերով, 2009 թ-ի վերջում ՀՀ կառավարության որոշմամբ միջոցներ էին հատկացվել 2010 թ-ին լիցենզիան երկարացնելու համար: «Այս տարի կրթական համակարգը եւ կառավարական կառույցները կանցնեն Windows 7 լիցենզավորված վարկածի», - ասել է նա:

Մինչ այդ Microsoft ներկայացուցչության տվյալներով Հայաստանում պետկառույցների համակարգիչների միայն 30%-ն է ապահովված լիցենզիոն ծրագրերով: