ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԹԻԿՆԱՊԱՀԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԱՆԶԳՈՒՅՇ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ13 դեկտեմբերի 2001 - 22:37 AMT PanARMENIAN.Net - Երեւանի «Առագաստ» սրճարանում Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ գործը վաղը կփոխանցվի դատարան: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Արամ Թամազյանը: Քննության նյութերի համաձայն` Պողոսյանի մահվան պատճառ է դարձել նախագահի անվտանգության ծառայության աշխատակից Աղամալ Հարությունյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել անզգույշ սպանության համար: Պետության ղեկավարի թիկնապահին սպառնում է ազատազրկում մինչեւ երեք տարի ժամկետով: Հարությունյանը իրեն մեղավոր չի ճանաչել: Հիշեցնենք, որ երեւանյան մամուլի հաղորդագրությունների համաձայն, Պողոսյանին մահացու հարվածներ է հասցրել երկրի նախագահի պաշտպանության ծառայության աշխատակիցը: Այդ երեկո նախագահը սրճարանում էր հանրահռչակ երգիչ Շարլ Ազնավուրի հետ: Թիկնապահները որոշել են «պատժել» սրճարանի այցելուին նախագահի հասցեին թույլ տված անհարգալից արտահայտության համար:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Միլլերը՝ Զախարովային․ Տարածաշրջանում առկա տուրբուլենտությունը ՌԴ գործողությունների հետևանք է Նա նաև կրկնել է, որ բրյուսելյան հանդիպումը կենտրոնանալու է Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա Լավրով․ ՀՀ իշխանությունը գիտակցաբար փլուզում է ՌԴ հետ հարաբերությունները Նա նաև ասել է, թե ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ–ի առաքելության Գաբրիելյանը և Միքանաձեն կրթական ոլորտում գործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Փաստաթուղթն ինստիտուցիոնալ հենքի վրա կդնի երկու հանձնաժողովների գործունեությունը Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում Շահրամանյանն ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ |