24 փետրվարի 2010 - 16:39 AMT
Տիգրան Սարգսյանը Սիլվիո Բերլուսկոնիին հրավիրել է Հայաստան


Փետրվարի 22-ին Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպել է Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ (փոխվարչապետ) Ջաննի Լետտայի հետ: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Ջաննի Լետտային ջերմ ընդունելության համար եւ փոխանցել Հայաստանի կառավարության շահագրգռվածությունը հայ-իտալական հարաբերությունների համակողմանի զարգացման հարցում:

Ռուբեն Կարապետյանը խնդրել է Իտալիայի վարչապետին փոխանցել Հայաստան այցելելու Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերը:

«Այսօր առկա են բոլոր հնարավորությունները, որպեսզի Իտալիան դառնա Հայաստանի առաջնային գործընկերներից մեկը»,- նշել է դեսպանը: Ջաննի Լետտան իր հերթին նշել է, որ Իտալիան նույնպես կարեւոր է համարում Հայաստանի հետ հարաբերությունների զարացումը: Այդ կապակցությամբ Լետտան խոստացել է իր աջակցությունն ու գործնական ներդրումը համագործակցությանը նոր թափ եւ որակ հաղորդելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: