24 փետրվարի 2010 - 17:23 AMT
Ավարտվեց Հայաստանի ծանրամարտի առաջնությունը


Փետրվարի 21-23-ը Երեւանի Օլիմպիական հերթափոխի պետական սպորտային քոլեջում կայացավ Հայաստանի ծանրամարտի առաջնությունը:

Վերջին օրը ելույթ ունեցան ծանրաքաշները: 94, 105 եւ +105 քաշային կարգերում Հայաստանի չեմպիոն դարձան համապատասխանաբար Լյովա Գաշարյանը, Արթուր Բաբայանը եւ Ռուբեն Ալեքսանյանը:

Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց, որ ծանրամարտիկները սկսել են պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: «Արդեն մարտի 1-ից հավաքականը ուսումնամարզական հավաքներ կանցկացնի Ծաղկաձորում, իսկ մարտի 15-ից` Մինսկում, որտեղ ապրիլի 2-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը»,- ասաց Խաչատրյանը: