24 փետրվարի 2010 - 19:40 AMT
ԱՄՆ-ում կկայանա Միացյալ Նահանգներում Հայաստանի առաջին դեսպան Ռուբեն Շուգարյանի գրքի շնորհանդեսը


Մարտի 3-ին Ամերիկայի Հայկական գրադարանի եւ թանգարանի (ALMA) Ժամանակակից սրահում կկայանա Ռուբեն Շուգարյանի «Դրախտից արեւելք, շախմատի տախտակից արեւմուտք` 4 փիլիսոփայական հայացք անհայտությանը» գրքի շնորհանդեսը:

Ռուբեն Շուգարյանը եղել է Միացյալ Նահանգներում Հայաստանի առաջին դեսպանը (1993-1999թթ.), Հայաստանի փոխարտգործնախարար (1999-2005թթ.) եւ Իտալիայում, Իսպանիայում ու Պորտուգալիայում Հայաստանի դեսպան:

Ներկայումս դասավանդում է Մասաչուսեթսի Tufts University-ի իրավունքի եւ դիվանագիտության ֆակուլտետում: