Հայաստանում մեկնարկում է «Քայլ առաջ» նոր սոցիալական կրթական նախագիծը

PanARMENIAN.Net -
Փետրվարի 27-ին Երեւանում կմեկնարկի «Քայլ առաջ» սոցիալական կրթական նախագիծը, որը մշակվել է Լեհաստանից, Լատվիայից եւ Բրազիլիայից հրավիրված երեք մեթոդիստների կողմից: Նախագծի շրջանակներում 45 սաներ Հայաստանի տարբեր դպրոցներից կկարողանան մասնակցել 12 գործնական պարապմունքների, որոնք զարգացնում են այնպիսի ընդունակություններ, ինչպիսիք են ինքնաբացահայտում, շահադրդում, զա֊նազա֊նություն, ժամանակի կառավարում, հիշողության բարելավում, ընթերցա֊նու֊թյուն, գրա֊ռումների եւ թեստերի լրացում, քննադատական կա֊րո֊ղությունների եւ ունակություն֊ների զարգացում, կառուցողական հարա֊բերություններ հաստատելու կարո֊ղութ֊յուն, առոxջությանը հետեւելու կարողություն, դրամի եւ այլ ռեսուրսների կառավարում:



Նախագիծը տեւում է երեք ամիս: Անցկացվելու է 3 լեզուներով` անգլերեն, ռուսերեն եւ հայերեն: Բաից գործնական պարապմունքներից, դպրոցականները կայցելեն թատրոն, գործարան եւ ուղեւորություն կմեկնեն:



«Մեր նախագիծը հայ պատանիների համար իրենց դպրոցական գիտելիքները առավել դյուրին կերպով յուրացնելու եւ տեսականը պրակտիկայում ճիշտ կերպով օգտագործելու հնարավորություն է»,- ասում է նախագծի համահեղինակ Նատալի Նիեմեցը: Ծրագրի նախաձեռնողը «Եվրասիա» Միջազգային համալսարանն է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---