26 փետրվարի 2010 - 12:42 AMT
Աբրահամ-Դիրել մենամարտը տեղի կունենա Դեթրոյթում


Ինչպես հաղորդում է The Grand Rapids Press-ը, մենամարտը հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (Գերմանիա) եւ Անդրե Դիրելի միջեւ «Super Six World Boxing Classic» կանցկացվի մարտի 27-ին Դեթրոյթում: Ավելի վաղ մենամարտը պետք է տեղի ունենար մարտի 6-ին Կալիֆորնիայում: Սակայն Դիրելը վնասեց մեջքը մարզումների ժամանակ եւ կազմակերպիչներն որոշեցին տեղափոխել մենամարտի օրը:

Ավելի վաղ Ուլի Վեգները հաղորդել էր, որ Դիրելի թիմը հոգեբանական խաղ է սկսել: «Ինչպե՞ս նա կարող է նախապես իմանալ, որ մինչ մարտի 27-ը 100 տոկոսով առողջ կլինի: Երբ ինչ-որ մեկը վնասվածք է ստանում, նա չի կարող նշել իր ապաքինման հստակ ամսաթիվը,-մեջբերում է Վեգներին BILD-ը,-սակայն դա ոչ մի առավելություն չի տալիս նրան: Արթուրը կպահպանի իր կենտրոնացվածությունը եւ չի շեղվի իր ճանապարհից»: