26 փետրվարի 2010 - 15:18 AMT
Գազի սակագները բարձրացել են 37 տոկոսով


ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` փետրվարի 26-ին կայացած նիստում քննարկվել են «Բնական գազի փոխադրման սակագնի, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման եւ բնական գազի բաշխման սակագների», «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցերը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը�որոշել է`«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետեւյալ սակագները.

1. Ամսական մինչեւ 10,0 հազար խորանարդ մետր սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ 132 000 դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

2. Ամսական 10,0 հազար խորանարդ մետր եւ ավելի սպառողներին վաճառվող, 7900 կկալ/խորանարդ մետր ջերմարարություն ունեցող, բնական գազի սակագինը` 243.13 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2010թվականի ապրիլի 1-ից:
Հանձնաժողովը ռուսական գազի սակագները 17 տոկոսով բարձրացնելու իր որոշումը հիմնավորում է դրամ-դոլար փոխարժեքի կտրուկ աճով, բնական գազի սպառման կրճատմամբ, ինչպես նաեւ «ՀայՌուսգազարդ» ընկերության ներդրումների փոխհատուցման անհրաժեշտությամբ: