26 փետրվարի 2010 - 18:02 AMT
Ադրբեջանցի ուսանողները փորձում էին Փարիզում բողոքի ցույց անցկացնել


Այսօր առավոտյան Փարիզում ադրբեջանցի 20 ուսանող հավաքվել էր Ֆրանսիայի խորհրդարանի մոտ, որպեսզի բողոքի ցույց կազմակերպեն, այսպես կոչված, Խոջալուի «ցեղասպանության» դեմ: 20 րոպե անց սկսված անձրեւի պատճառով ցուցարարները ցրվում են: Կեսօրին նրանք ցույց էին անում Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան առջեւ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ֆրանսիացի անկախ լրագրող Ժան Էքիյանը: