26 փետրվարի 2010 - 18:25 AMT
Երեւանում Իսահակ Դունաեւսկու հոբելյանը նշվեց թատերականացված համերգ-ներկայացումով


Փետրվարի 26-ին Երեւանում տոնեցին երգահան Իսահակ Դունաեւսկու 110-ամյակը: «Մոսկվայի տանը տեղի է ունեցել թատերականացված համերգային ներկայացում, որի ընթացքում ցուցադրվել են հատվածներ այն ֆիլմերից, որոնց համար կոմպոզիտորը երաժշտություն եւ երգեր էր գրել, ելույթ են ունեցել հայ էստրադայի արտիստները, որոնք կատարել են Դունաեւսկու երգերը», - PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Ռուսաստանի հետ համագործակցության ներկայացուցչության մամլո ծառայության ղեկավար Լիանա Ազոյանը:

Միջոցառման ընթացքում հանդես են եկել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան, Ռուսաստանի հետ համագործակցության ներկայացուցիչները, ինչպես նաեւ Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Լիանա Ազոյանը նշել է, որ կազմակերպչական աշխատանքներով զբաղվել է Հայաստանում Ռուսաստանի հետ համագործակցությունը: «Տեղի ունեցած համերգը Հայաստանում կազմակերպվող միջոցառումների միայն մի մասն է: Մոտակա ժամանակներում մենք ծրագրել ենք անցկացնել Ալեքսանդր Գրիբոեդովին նվիրված հոբելյանական միջոցառում», - նշել է նա: