26 փետրվարի 2010 - 23:31 AMT
Հայաստանի դպրոցական օլիմպիադայի հաղթող է դարձել 94 աշակերտ


Փետրվարի 26-ին հայտնի դարձան Երկրորդ դպրոցական օլիմպիադայի հաղթողները: Օլիմպիադան անց է կացվել 14 առարկաներով` մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, հայոց լեզու եւ գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն, ինչպես նաեւ ստեղծագործական մրցույթ:

Օլիմպիադայի կազմակերպիչն է Երեւանի պետական համալսարանի Միջհամալսարանական կենտրոնը: Այս տարի օլիմպիադան անց է կացվել երկու փուլով` առաջինը փուլը տեղի է ունեցել փետրվարի 16-ին Գյումրիում, երկրորդը` փետրվարի 20-ին Երեւանում:

Երկու փուլերի արդյունքում առաջին փուլում հաղթեցին 21 հոգի, երկրորդում` 33 եւ երրորդում` 40 մասնակիցներ, իսկ 106 դպրոցականներ արժանացան պատվոգրերի: