27 փետրվարի 2010 - 14:41 AMT
ԱՄՆ-ի համար գլխավոր խնդիրը ոչ թե «Ալ-Քաեդան է», այլ Իրանը


Իրանի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է սունիների «Ջունդալլահ» («Աստծո զինվորներ») ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբդուլմալիկ Ռիգի խոստովանությունը:

«Օբամայի ընտրությունից անմիջապես հետո ամերիկացիներն ինձ հետ շփում հաստատեցին եւ հանդիպում պահանջեցին: Ես ասացի, որ հանդիպումների ժամանակ չունեմ, եթե նրանք մտադիր չեն մեզ կոնկրետ օգնություն ցուցաբերելու: Ամերիկացիները խոստացել են ինձ համագործակցել, ապահովել ռազմական սարքավորումներով, զենքով: Նրանք խոստացել են նաեւ մեզ ռազմակայան տեղակայել Աֆղանստանում, Իրանի սահմանի հարեւանությամբ»,-հայտարարել է Ռիգին: Ըստ նրա, ի սկզբանե ամերիկացիները ցանկանում էին հանդիպում կազմակերպել Դուբայում ռազմական հետախուզության ներկայացուցիչների հետ, սակայն, այնուհետեւ որոշում կայացվեց այն մասին, որ առավել հարմար տեղը կլինի ամերիկյան Մանաս բազան Ղրղղզստանում:

Ռիգին ասել է, որ «ԿՀՎ-ի սպաներից մեկն ասել է, որ իրենք պատրաստ են հակաիրանական խմբերին տրամադրել պատերազմելու համար անհրաժեշտ ցանկացած միջոց»:

Իրանի ԶԼՄ-ները պնդում են, որ Ռիգիին գերի էին վերցրել Բիշքեկից Դուբայ թռիչքի ժամանակ: Ղրղզական ավիաընկերության ինքնաթիռը պարտադրել են վայրէջքի իրանական ՌՈՈւ-ը երկրի տարածքի վրայով թռչելիս, հացորդում է MIGnews.com-ը:

«Ջունդալլահ»-ը մի շարք աղմկարար ահաբեկչական գործողություններ է կատարել վերջին տարիներին, այդ թվում նաեւ շիաների մեջիթի պայթեցումը Շիրազում: