27 փետրվարի 2010 - 18:54 AMT
Այսօր Երեւանում տեղի ունեցավ «Խելքից պատուհաս» ներկայացման պրեմիերան


Փետրվարի 27-ին Երեւանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական պետական թատրոնում տեղի ունեցավ Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» դրամայի բեմականացումը:

Ներկայացումը Հայաստանում ռուս հայտնի դիվանագետ, գրող եւ երաժիշտ Ալեքսանդր Գրիբոյեդովին նվիրված միջոցառումների շարքից է:

Ա.Գրիբոյեդովին նվիրված միջոցառումները, որ անվանվել են երեկոներ, կազմակերպել է Հայաստանում «Ռուսաստանի հետ համագործակցության» ներկայացուցչությունը:

Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը PanARMENIAN.NET-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ընդգծելով Հայաստանում ռուսական կազմակերպությունների հետ համագործակցության կարեւորությունը` նշել է. «Երեւանում չբեմադրել այս ներկայացումը` ամոթ է»:

Մինչ ներկայացման սկիզբը, թատրոնի կոլեկտիվը եւ հրավիրված Ռուսաստանի ու Հայաստանի պաշտոնական անձինք ծաղիկներ դրեցին Ա. Գրիբոյեդովի հուշարձանին: