ՀԱՅ ՌԵԺԻՍՈՐԻ ՖԻԼՄԸ ՉՈՐՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԵՐԻ ՊԱՐԳԵՒԻ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ

PanARMENIAN.Net - Անվանի ծաղրածու եւ միմ Լեոնիդ Ենգիբարյանին նվիրված հայ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Պյեռլեկինո կամ օդից թեթեւ» ֆիլմը արժանացել է չորս միջազգային փառատոների ժյուրիի բարձր գնահատմանը: Օրերս Ստամբուլում կայացած փառատոնում ֆիլմը ստացել է հատուկ մրցանակ «պրոֆեսիոնալ ռեժիսորական աշխատանքի համար»: Բելոռուսիայում կայացած «Տերեւաթափ» կինոփառատոնում եւս, որտեղ ներկայացված են եղել ԱՊՀ եւ Բալթիայի երկրների կինեմատոգրաֆիստների լավագույն աշխատանքները, նկարը նշվել է ժյուրիի անդամների կողմից: Այստեղ Խզմալյանի ֆիլմն արժանացել է քննադատների կողմից սահմանված «Կինոյի մագիա» մրցանակին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---