ԻՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ 17 ՇՐՋԱՆՆԵՐԸ «ԻՐԱՆԻ ՏԱՐԱԾՔ ՊԵՏՔ Է ՀՌՉԱԿՎԵՆ»

PanARMENIAN.Net - Բաքվի քաղաքագետ Ռովշար Նովրուզօղլու տեղեկություններով, ուսումնասիրելով Ադրբեջանի հարավային տարածաշրջաններում ստեղծված իրավիճակը` Իրանի խորհրդարանը եկել է եզրակացության, որ «Ադրբեջանի 17 շրջաններ Իրանի տարածք պետք է հռչակվեն»: Այս ամենին նախորդել էր Ադրբեջանի հարավում խորհրդարանական խմբակցություններից մեկի կողմից կազմակերպված ստորագրահավաքը: Նախորդ տարվա մարտի 16-ից մայիսի 13-ն ընկած ժամանակահատվածում Իրանամեդ տեղական կուսակցությունների ներկայացուցիչները հավաքել էին պրոիրանական հայացքներ ունեցող 110 հազար քաղաքացիների ստորագրություններ: Ստորագրություններով եւ անձնագրերի սերիաներով հաստատված ցուցակներում այն բնակիչների անուններն էին, որոնք ապրում են Լերիկայում, Աստարայում, Լենկորանում, Ջալիլաբադում, Իմիշլիում, Ջուլֆիում, Շահբուզիում եւ Օրդուբադում :

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---