ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԻՆՈ ԲՈՒՐՋԱՆԱՁԵՆ

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով այսօր Երեւան է ժամանել Վրաստանի խորհրդարանի նորընտիր խոսնակ Նինո Բուրջանաձեն: Որպես օրենսդրական իշխանության ղեկավար իր առաջին օտարերկրյա այցը նա որոշել է կատարել Հայաստան, ինչը, ըստ նրա, վկայում է Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթության մասին: Նշենք, որ Նինո Բուրջանաձեն Երեւանում առաջին անգամ է: Վրաստանի խորհրդարանի նախագահը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները կհանդիպեն նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին: Նախատեսվում է, որ Նինո Բուջանաձեն ելույթ կունենա Ազգային Ժողովի նիստում: Հյուրերը կայցելեն Սուրբ Էջմիածին, որտեղ կհանդիպեն Ամենայն Հայոց ԿաթողիկոսԳարեգին Երկրորդին: Վրաց խորհրդարանականները կայցելեն Փարաջանովի թանգարան եւ ծաղկեփունջ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---